AMrussian courses by

Mariam Gasparyan

Ռուսերենը դժվար չի

Տեսնել դասընթացները

Մեր մասին

AMschool կենտրոնի հիմնադիր Մարիամ Գասպարյանը զբաղվում է ռուսերենի դասավանդմամբ դեռ 2011 թվականից։

Այսօր մենք առանձնանում ենք նորարարական մեթոդներով, ժամանակակից ուսումնական գրականության ամենալայն բազմազանությամբ և մասնագիտական որակավորման բարձրացման պարբերական սերտիֆիկացիաներով, որոնց շնորհիվ ձեռք ենք բերում եվրոպական լավագույն դպրոցներից գործընկերներ և փորձի փոխանակում ունենում։

‼AMschool-ը ՌՈՒՍԵՐԵՆԻ առաջին սերտիֆիկացված կենտրոնն է, որը հանդիսանում է նաև Սանկտ-Պետերբուրգի համալսարանի գործընկերը և անցկացնում է լեզվի պետական թեստավորման քննություն՝ ТРКИ (TORFL)։

Մեր առավելությունները

  • Մենք ունենք եվրոպական լեզվի դպրոցների լավագույն ծրագրերի փորձը, որը համեմվում է հեղինակային ծրագրերով՝ ստեղծելով բացառիկ կուրսեր՝ խոսակցական և բիզնես ուղղությունների համար, որոնք հարուստ են ժամանակակից digital / mobile առաջադրանքներով և պրակտիկ են։
  • 2021 թվականին Մարիամ Գասպարյանը հրատարակել է իր AMrussin ռուսերենի քերականական ձեռնարկը, որը ռուսերենի քերականության մասին առաջին ինտերակտիվ դասագիրքն է ՀՀ-ում։
  • 2022 թվականին Մ․Գասպարյանի կողմից ստեղծվել է АМсамоучка ծրագիրը, որը ռուսերենի ուսուցման առաջին ինքնուս ծրագիրն է ՀՀ-ում։
  • Ստեղծվել են մանկական ծրագրերը՝ АМазбука և АМшкольник, որոնք նոր խոսք են ռուսերենի ինտերակտիվ ուսուցման աշխսրհում հիմա արդեն նաև մանուկների համար։

Ծրագրեր

АМсамоучка

35000драм

Մարիամ Գասպարյանի ինքնուս ծրագիրը բոլորովին նոր ձևաչափ է ռուսերեն սովորել ցակացողների համար։ Այն ներառում է ,մեկ ամսվա համար նախատեսված ծրագիր, որտեղ ուսանողներն ամեն օր իրենց հարմար ժամի մասնակցում են վիդեոդասի, ստանում են նյութեր՝ տեսական մաս, հեղինակային տեքստեր իրենց աուդիոլսումներով, բառապաշար, ինքնաստուգվող վարժություններ և առաջընթացը ստուգող թեստեր։ Ամենակարևորն այն է, որ այս ծրագիրն ապահովում է ամենօրյա թիմային պրակտիկ աշխատանքներ ամբողջությամբ Մարիամի հսկողության տակ, ինչպես նաև մեկ ամիս հետադարձ կապ։

Այս ծրագիրը նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր չեն հարմարվում ֆիքսված ժամերի անցկացվող դասընթացների գրաֆիկին, օրինակ՝ ունեն փոքրիկ բալիկներ, ինչի պատճառով նրանց գրաֆիկն անկանխատեսելի է, ունեն ոչ ստաբիլ գրաֆիկով աշխատանք կամ այլ երկրում բնակվելու պատճառով ունեն ժամերի մեծ տարբերություն ՀՀ ժամից և նրանց համար է, ովքեր շտապում են և ուզում են արագացված կուրս ( սա ամենօրյա դասընթաց )։

АМдвижение

25000 драмов

АМдвижение-ն Մարիամ Գասպարյանի շարժական բայերի մասին խորացված կուրսն է, որը ռուսերենի քերականության ամենաբսրդ բաժինը կսովորեցնի հեշտ մեթոդով՝ առանց գլխացավի ընդամենը 10 օրում։
Ծրագիրն ամբողջությամբ հեղինակային է, գրաֆիկն, ինչպես և АМсамоучка-ի դեպքում ազատ է, ունի ակտիվ թիմային աշխատանքներ և հետադարձ կապ անձամբ Մարիամի կողմից։

АМвид

25000 AMD10000 драмов

АМвид-ը նոր ծրագիր է՝ նվիրված ռուսերենի ամենաակտուալ և հաճախ շփոթեցնող թեմային՝ կատարյալ և անկատար բայերին։

Делать/ сделать, готовить / приготовить, читать/ прочитать, отдыхать/ отдохнуть ... սրանք այն տեսակի բայերն են, որոնք միշտ շփոթում եք։

Այս ամենը սովորելու ենք խորացված ընդամենը մեկ շաբաթում։ Մեկնարկում է 1-ին հոսքը
Մեկնարկը՝ նոյեմբերի 8
Ձևաչափը՝ տելեգրամյան փակ ալիք։
Պարբերականությունը՝ ամեն օր բացի կիրակիից
Գրաֆիկը՝ ազատ Տևողությունը՝ 7 օր
Վերջում՝ ավարտական թեստ

АМшкольник

25000 AMD18000 драмов

АМшкольник-ը նախատեսված է դպրոցական տարիքի երեխաների համար և կօգնի նրանց ռուսերեն խոսել, ընթերցել և գրել, ինչպես նաև զրոյից նրանց համար ՀԱՍԿԱՆԱԼԻ լեզվով կսովորեցնի քերականությունը՝ առանց բարդ տերմինների։
Այս դասընթացն ամբողջությամբ վերահսկվում է, ունի հստակ մեկնարկ և ավարտ։
Ամեն նոր դասը կտեղադրվի շաբաթական 3 անգամ: Նոր դասի հասանելիությունը կբացվի միայն նախորդ դասն ամբողջությամբ սովորելուց և առաջադրանքներն անելուց հետո։
Գրաֆիկն ազատ է, կարող եք սահմանել Ձեզ հարմար գրաֆիկ։
Ծնողների և երեխաների համար կգործի Telegram ալիք, որտեղ կապահովվի հետադարձ կապ և ամեն շաբաթ կամփոփվեն շաբաթվա արդյունքները, իսկ ամենաակտիվ բալիկները կունենան անակնկալներ։
Կունենանք նաև ծնողական ժողովներ։
Տարիքային շեմը՝ 8-13 ( կարող է լինել նաև 14 եթե անհրաժեշտ է հզոր բազա՝ սկզբից):
Մեկնարկը՝ հոկտեմբերի 1
Հետադարձ կապը գործում է միայն 1 ամիս՝ կուրսն անցնելու ընթացքում, իսկ դասընթացի հասանելիությունը 3 ամիս է։
Առաջին հոսքի արժեքը՝ 25000 AMD, նախագրանցվողները հնարավորություն ունեն վճարել զեղչված արժեք։
Միացեք և ապահովեք ձեր երեխային լավագույն կրթությամբ՝ զվարճալի և արդյունավետ միջավայրում։

АМазбука


15000 AMD

АМазбука-ն մինի-կուրս է`նախատեսված մինչև դպրոցական տարիքի բալիկների համար։ Այստեղ երեխաները հեշտ և հետաքրքիր մատուցմամբ կսովորեն ռուսերենի բոլոր տառերը՝ ճիշտ գրությամբ և արտասանությամբ, կտարբերակեն բաղաձայնները ձայնավորներից և կսիրեն ռուսերեն սովորելը։
Դասընթացը բաղկացած է ութ բաժնից, որոնք կօգնեն ձեր փոքրիկին հեշտությամբ յուրացնել ամբողջ այբուբենը՝ թե՛ գրությամբ, թե՛ արտասանությամբ։ Բացի վիդեո-դասերից կունենաք նաև տպելի նյութեր, որոնք կդառնան աշխատանքային տետրեր, ինչի շնորհիվ տան պայմաններում երեխան կկարողանա սովորել և տեղում աշխատել վիդեոդասում ներկայացված նյութերով։
Այս կուրսը հասանելի կլինի հուլիսի 24-ից, ամբողջությամբ Ձեր տրամադրության տակ է ինչպես և ինչ հաճախականությամբ սովորել կարող եք որոշել, այն ներառում է ծնողների համար ուղեցույց՝ դասի ընթացքն ավելի հեշտ կազմակերպելու համար։ Տարիքային սանդղակը՝ 4-8 (տառերը չիմացող, կամ թերի իմացող բալիկների համար):
Հարցերի համար ունենք ալիք, ծնողները կարող են հղել իրենց հարցերը։
Առաջին հոսքի համար աժեքը կլինի 15000 AMD, նախագրանցվողներն ունեն զեղչի հնարավորություն։

АМaybuben


15000 AMD

АМaybuben ծրագիրը ատեղծվել է բազմաթիվ ծնողների խնդրանքով, ովքեր ցանկանում են մինչև ռուսերենը սովորեցնել փոքրիկներին նախ մայրենիի տառերը։ Սա մինի-կուրս է`նախատեսված մինչև դպրոցական տարիքի բալիկների համար։ Այստեղ երեխաները հեշտ և հետաքրքիր մատուցմամբ կսովորեն հայերենի բոլոր տառերը՝ ճիշտ գրությամբ և արտասանությամբ, կտարբերակեն բաղաձայնները ձայնավորներից և կսիրեն սովորելը։
Դասընթացը բաղկացած է ութ բաժնից, որոնք կօգնեն ձեր փոքրիկին հեշտությամբ յուրացնել ամբողջ այբուբենը՝ թե՛ գրությամբ, թե՛ արտասանությամբ։ Բացի վիդեո-դասերից կունենաք նաև տպելի նյութեր, որոնք կդառնան աշխատանքային տետրեր, ինչի շնորհիվ տան պայմաններում երեխան կկարողանա սովորել և տեղում աշխատել վիդեոդասում ներկայացված նյութերով։
Այս կուրսը հասանելի կլինի սեպտեմբերի 14-ից, ամբողջությամբ Ձեր տրամադրության տակ է ինչպես և ինչ հաճախականությամբ սովորել կարող եք որոշել, այն ներառում է ծնողների համար ուղեցույց՝ դասի ընթացքն ավելի հեշտ կազմակերպելու համար։ Տարիքային սանդղակը՝ 4-8 (տառերը չիմացող, կամ թերի իմացող բալիկների համար):
Հարցերի համար ունենք ալիք, ծնողները կարող են հղել իրենց հարցերը։
Նախագրանցվողներն ունեն զեղչի հնարավորություն։

Դասընթացներ

ԽՄԲԱՅԻՆ STANDART

30000 AMD

1 ամսվա համար

Standart խմբում՝ 7 ուսանող է ներառված։

Դասերն ուսանողակենտրոն են, դինամիկ, և նախատեսված են արագ զարգացնելու բանավոր խոսքը տարբեր իրավիճակներում։
Կոմպլեքսային ծրագրի միջոցով ստանում ենք թե՛ քերականական հիմք և թե՛ դրա հիման վրա զարգացնում ենք բանավոր խոսքը։

Պարբերականությունը՝ շաբաթական 2 օր, տևողությունը՝ 1․5 ժամ։
Կարող եք ընտրել և՛ լսարանային դասընթացներ (offline) և՛ առցանց դասընթացներ ZOOM-ի միջոցով։

Յուր․ մակարդակի յուրացման համար նախատեսվում է 2,5-3 ամիս։

Թեստինգի ժամ ամրագրելու համար սեղմեք ներքևի կոճակներից մեկը և թողեք Ձեր տվյալները։

ԽՄԲԱՅԻՆ SMALL

40000 AMD

1 ամսվա համար

Standart խմբում՝ 4 ուսանող է ներառված։

Դասերն ուսանողակենտրոն են, դինամիկ, և նախատեսված են արագ զարգացնելու բանավոր խոսքը տարբեր իրավիճակներում։
Կոմպլեքսային ծրագրի միջոցով ստանում ենք թե՛ քերականական հիմք և թե՛ դրա հիման վրա զարգացնում ենք բանավոր խոսքը։

Պարբերականությունը՝ շաբաթական 2 օր, տևողությունը՝ 1․5 ժամ։
Կարող եք ընտրել և՛ լսարանային դասընթացներ (offline) և՛ առցանց դասընթացներ ZOOM-ի միջոցով։

Յուր․ մակարդակի յուրացման համար նախատեսվում է 2,5-3 ամիս։
Թեստինգի ժամ ամրագրելու համար սեղմեք ներքևի կոճակներից մեկը և թողեք Ձեր տվյալները։

feature-4

Անհատական դասընթաց
Մարիամ Գասպարյանի կողմից

Անհատական դասընթացը նախատեսված է որպես ալտերնատիվ տարբերակ և հնարավոր է միայն այն դեպքում, եթե Մարիամն ինքն առաջարկի այս ֆորմատը՝ ելնելով այն առանձնահատկություններից և ռազմավարությունից, որոնք անհնար կլինեն կամ կդժվարացնեն տվյալ ուսանողի ուսուցումն այլ ձևաչափով։

Արժեք՝10000դր/ժամ

Խորհրդատվություն

Անգլերենի Դասընթացներ

Անգլերեն (խմբային)

20000 AMD

1 ամսվա համար

Չնայած նրան, որ AMschool կենտրոնը հայտնի է իր ռուսերենի դասընթացներով, այստեղ գործում են գերհագեցած անգլերենի դասընթացներ 20+ տարվա աշխատանքային փորձ ունեցող Արմինե Սալիանի հետ։

Խմբային դասընթացներն անցկացվում են շաբաթական 2 անգամ, 1,5 ժամ տևողությամբ։

Նախապես անցկացվում է խորհրդատվություն՝ հանդիպում մասնագետի հետ, այնուհետև ընտրվում է խումբը։

Անգլերեն (անհատական)

30000 AMD

1 ամսվա համար

Չնայած նրան, որ AMschool կենտրոնը հայտնի է իր ռուսերենի դասընթացներով, այստեղ գործում են գերհագեցած անգլերենի դասընթացներ 20+ տարվա աշխատանքային փորձ ունեցող Արմինե Սալիանի հետ։

Անհատական դասընթացներն անցկացվում են շաբաթական 2 կամ 3 անգամ՝ Ձեր ընտրությամբ, 1,5 ժամ տևողությամբ։

Նախապես անցկացվում է խորհրդատվություն՝ հանդիպում մասնագետի հետ, այնուհետև ընտրվում է համապատասխան ծրագիրը։

Գրքեր

Devon Lane

AMrussian A1

Արժեք՝ A1 8900 AMD

Գնել հիմա
Devon Lane

AMrussian A2

Արժեք՝ A2 10900 AMD

Գնել հիմա

Մեր ուսանողները մեր մասին